Տո այ տղա ջան, դու ուրիշ ի՞նչ նվաճում ունես, որ սա էլ ես ընդգրկում նվաճումների մեջ. Վահե Հակոբյանը՝ Ավինյանին
«Մենք ունենք բազմաթիվ համախոհներ, ուզում են միայն գաղափարի շուրջ միանալ։ Կուսակցությունը մեզ համար պարզապես գործիք է, որով կարող ենք մասնակցել արտահերթ ընտրություններին, մնացածը գաղափարն է, որը մեզ համախմբել է»,- ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ընտրված նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նշեց՝ Նիկոլի ու իր ածանցյալների միակ խնդիրը, որ Նիկոլը մնա որպես պաշտոնակատար ու մաքսիմում օգտագործի վարչական ռեսուրսը։
«Համոզված եմ՝ հանրահավաքի ժամանակ մի քանի հազար հավաքեցին, որոնց 90 տոկոսը պարտադրված եկել էին մարզերից, նույն հաջողությումբ փորձելու է ընտրություն անել։ Բայց ընտրությունը հանրահավաք չէ։ Մենք բազմիցս անցել ենք այդ ամեն ինչի միջով, 7-8 ընտրություն ենք անցել»,- ասաց Վ. Հակոբյանը։
Նա կոչով դիմեց մարդկանց՝ գնալ ու հանգիստ իրենց ընտրությունը կատարել, թեկուզ իրենց ասած լինեն, թե ում ընտրեն, «չեն կարող զենքը դնեն ճակատներին ու ասեն՝ տեսնենք ինչ ընտրություն եք կատարել»։
«Տիգրնա Ավինյանն ասում է՝ մեր հեղափոխության նվաճումներից մեկը այն է, որ գնում ենք արտահերթ ընտրությունների։ Տո այ տղա ջան, դու ուրիշ ի՞նչ նվաճում ունես, որ սա էլ ես ընդգրկում նվաճումների մեջ։ Ուզում եք շեղել, որ այս ալիքը չշատանա, ցույց տան, որ ընտրության են գնում, միգուցե ինչ որ փափուկ բարձ են դնում։ Բայց մենք ասում ենք՝ անգամ Նիկոլը 80 տոկոս ռեյտինգ ունենա, մենք գնալու ենք։ Բայց ինքը չունի հիմա ռեյտինգը»,- ասաց Վահե Հակոբյանը։
Վահե Հակոբյանը ի պատասխան հնչած հարցերի մեկի պատասխանեց, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ընկերն է, չի ժխտում, սակայն քաղաքական ոլորտում որևէ առնչություն իրար հետ չունեն։
Հարակից հրապարակումներ`
- «Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն»
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանի դրոշների տակով անցնելը, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է. Քաջարան համայնքի ղեկավար
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
- «Վերածնունդ». Նոր կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան