ԱԱԾ-ն փորձում է կոծկել իր խայտառակությունը՝ արգելելով Սյունիքում տեսա-լուսանկարահանումը. Վահե Հակոբյան
«Մենք համբերատար կպայքարենք և ամեն ինչ կանենք, որ Փաշինյանը չլինի, բայց վերջնական որոշումը դեռ չենք կայացրել, պետք է խորհրդակցնեք»,- ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ խոսելով առաջիկա հնարավո արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Նա նշեց, որ իրավիճակը փոփոխվում է ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ, չի բացառում՝ ընտրությունների օրը չեղարկվի, հնարավոր է համար նաև ընտրություն առանց Նիկոլ Փաշինյանի:
«Այսօր մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք գնում ենք մենակ մեր վեկտորով, մեր էլեկտորատով, բազիսը Սյունիքն է:
Համոզված ենք, որ շեմն անցնելու ենք շատ հանգիստ։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկին կխանգարենք: Պատրաստ ենք բանակցել, խորհրդակցել բոլոր ուժերի հետ, ում օրակարգում Փաշինյանի հեռանալն է», - ասաց նա։
Նա չբացառեց դաշինքն այլ ուժերի հետ։
Հարցին՝ նորաստեղծ կուսակցությունը սոցիալական ինչիպիսի՞ քաղաքականություն է վարելու, Վահե Հակոբյանն ասաց. «Մեր կուսակցությունը որդեգրել է սոցիալ կապիտալիզմի գաղափարը։ Երեք թեզ կա՝ պետություն, ուժեղ բիզնես և աշխատավոր մարդ՝ բժիշկ, ուսուցիչ, ուսադիր կրողներ։
Պետությունն ամեն ինչ անում է բիզնեսի համար, բիզնեսը պետք եղած ժամանակ ամեն ինչ անի պետության համար։ Իրար հետ միասին ստեղծում են այնպիսի պայմաններ, որ նույն աշխատավորն ունենա ապրելու համար լավ պայմաններ ու ծավալելու իր գործունեությունը»։
Պատասխանելով Սյունիքում սահմանային հատվածը տեսա-լուսանկարահանելու արգելքի վերաբերյալ հարցին՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունն այն նախաձեռնել է մի բանի համար, որպեսզի փորձի կոծկել ու քողարկել իր անգործունեությունն ու խայտառակությունը։ Այլ բացատրություն չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Երկաթգիծը բացելու մասին արդեն մի քանի ամիս խոսվում է, սակայն պետության կողմից որևէ արձագանք, հուշում չկա. Մեղրիի համայնքապետ
- Առուշ Առուշանյան. Ուղղակի չկա այն մարդը, ով կբանակցի այդ փաստերի հիման վրա և ունենք այն, ինչ ունենք
- Տո այ տղա ջան, դու ուրիշ ի՞նչ նվաճում ունես, որ սա էլ ես ընդգրկում նվաճումների մեջ. Վահե Հակոբյանը՝ Ավինյանին
- «Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն»
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանի դրոշների տակով անցնելը, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է. Քաջարան համայնքի ղեկավար
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան