Շախմատային հրաշամանուկ. Հայաստանից 8-ամյա Վաչե Քոչարյանը հաղթում է մեծահասակների մրցաշարերում
Հայաստանցի ութամյա Վաչե Քոչարյանը հեշտությամբ լուծում է բարդ մաթեմատիկական խնդիրները, իսկ շախմատային մրցաշարերում հաղթում է ավելի մեծ մրցակիցներին: Նա արդեն շահել է բազմաթիվ քաղաքային և հանրապետական առաջնություններ: Այս մասին ասվում է «ՄԻՐ 24»-ի պատրաստած տեսանյութում:
Նշվում է, որ մարզիչը գոհ է տաղանդավոր ուսանողից: Քաղաքային առաջնությունում տղան դարձել է հաղթող։ Նա հաղթել է իրենից մեծ մրցակիցներին: Այժմ նա պատրաստվում է հանրապետական մրցաշարի:
«Ամենակարևորն այն է, որ նա շատ աշխատասեր է, տաղանդավոր, ես չեմ վախենում այս բառից: Կան խելացի երեխաներ, կան երեխաներ, ովքեր շախմատային մտածողություն ունեն», - ասում է շախմատի մարզիչ Էդգար Մեջինյանը:
Մայրը հատուկ ճաշացանկ է մշակել իր որդու համար՝ ուղեղի աշխատանքը խթանելու, երկար դասերից հետո վերականգնելու հարցում: Չոր մրգեր, ընկուզեղեն, մեղր` պապիկի մեղվանոցից. այս մթերքներն էներգիա են հաղորդում, ինչպես և սիրված ըմպելիքը` թեյ վայրի խոտաբույսերով, որը մայրն է պատրաստում:
«Երբ նա փոքր էր, նա շատ էր անհանգստանում պարտությունից, այժմ ուժեղացել է: Խաղի ընթացքում Վաչեն ահռելի սթրես է ապրում, և այստեղ կարևոր է ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունը», - ասում է երիտասարդ շախմատիստի մայրը՝ Նելլի Մախսուդյանը:
Շախմատից բացի, Վաչեն սիրում է թաեքվոնդո ու ծրագրավորում: Նա հորից սովորում է բոլոր գաղտնիքները, լուծում է խնդիրներ, որոնք կարող են անել իններորդ դասարանցիները:
«Հայրս ինձ սովորեցրեց, թե ինչպես շախմատ խաղալ: Ես անընդհատ խնդրում էի նրան խաղալ ինձ հետ: Եվ հետո մայրս առաջարկեց հաճախել շախմատի դպրոց: Երկու ամիս անց ես ստացա չորրորդ կարգ, այնուհետև երրորդ և երկրորդ: Հիմա ես առաջին կարգ ունեմ, և խաղում եմ տաս տարեկան աշակերտների հետ», - ասում է Վաչե Քոչարյանը:
Կարողություններն օգնում են մաթեմատիկայի դասերին, դասարանում Վաչեն լավագույններից մեկն է: Մինչ դասընկերները լուծում են մեկ խնդիր, ուսուցիչը նրա համար առնվազն չորս լրացուցիչ առաջադրանք է պատրաստում:
Նշվում է, որ Հայաստանում շախմատը տարրական դպրոցում պարտադիր առարկա է: Ընդմիջումներին աշակերտները մրցաշարեր են կազմակերպում: Վաչեն կիսվում է իր գիտելիքներով և նույնիսկ առաջարկում քայլերը: