Բալյան. Ալիևը համաներում է հայտարարել, տարածվում է նաև հայ գերիների վրա, ում նկատմամբ իրականացվում էր քրեական հետապնդում
Նովրուզի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել դատապարտյալներին համաներում շնորհելու մասին: Համաներումը վերաբերվում է ավելի քան 600 մարդու։ Այս մասին հայտնել է Mir 24-ի թղթակիցը։
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ադրբեջանի նախագահը ստորագրել է համաներման մասին հրամանագիր, որ տարածվում է նաև ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողներին, ում նկատմամբ իրականացվում էր քրեական հետապնդում։ Համաներման արդյունքում 50-60 օրվա ընթացքում ազատ արձակված մարդիկ վերադարձվելու են Հայաստան։
Իհարկե, Ալիևյան համաներումը սպասելի էր, երկրում բանտարկված քաղբանտարկյալների և փաստացի գերու կարգավիճակով հայերի ազատ արձակումը ունի հստակ արտաքին քաղաքական ենթատեքստ։ Ինչ-որ առումով Իլհամ Հեյդարիչը նպատակ ունի նաև աջակցել Փաշինյանին ներքաղաքական պայքարում նախընտրական շրջանում։ Ալիևյան կլանը կենսականորեն շահագրգռված է Փաշինյանի հաղթանակում»։
Հարակից հրապարակումներ`
- «Մոտավոր հաշվարկներով մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է»
- Մեծ թվով հայ ռազմագերիներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
- Human Rights Watch. Ադրբեջանում կալանքի տակ գտնված հայ ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել
- Արման Թաթոյանի հետ քննարկումից հետո բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան հայ գերիների հարցով դիմել է իր կառավարությանը
- Բրեդ Շերման․ ԱՄՆ ջանքերի շնորհիվ Ադրբեջանը Կարմիր խաչին, կարծես, թույլատրել է կապ հաստատել հայ ռազմագերիների հետ
- Լատվիայի մշակութային գործիչները կոչ են արել Ադրբեջանին արագացնել հայ գերիների վերադարձը
- 73 գերիներից բացի, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է. Սիրանուշ Սահակյան
- Գերիների ազատ արձակումը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, ոչ թե Ադրբեջանի «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»
- Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան