Վրաստանի վարչապետ․ Երիտասարդ բուժքրոջ մահը մեծ ողբերգություն է, հարված, որը կրել է համայն Վրաստանը
«Ես իմ խոր վիշտն եմ հայտնում երիտասարդ բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի մահվան կապակցությամբ», - գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքում։
Կառավարության ղեկավարի խոսքով, սա ամենամեծ ողբերգությունն է, որը կրել են բոլորը, մեծ հարված, որը ստացել է ամբողջ Վրաստանը:Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Մեր բժիշկները կորցրել են մի երիտասարդ գործընկերոջ, ով իր ամբողջ էությամբ պահպանում էր մեր քաղաքացիների առողջությունը և պայքարում համաճարակի դեմ:
Ես իմ անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին, ցավակցում եմ ողջ բժշկական հանրությանը», – գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ 27-ամյա բուժքույրը մահացել էր «Աստրազենեկա» (AstraZeneca) պատվաստանյութը ստանալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացել է
- Ախալցիխեում «AstraZeneca»-ով պատվաստված բուժքույրը տեղափոխվում է Թբիլիսի
- Ախալցիխեում պատվաստվելուց հետո բուժքույրը կոմայի մեջ է ընկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին