Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը
Հայաստանում այսօր մեկնակում է Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնում է, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում՝ մարտի 20-ից ապրիլի 20-ը, ֆրանսերեն լեզվին, ֆրանսիական լուսանկարչությանը, կինոյին, թատրոնին և երաժշտությանը նվիրված միջոցառումները տեղի կունենան համաճարակային անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։
Ֆրանկոֆոնիայի մրցույթներ մարտի 20-ից ապրիլի 13-ը
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մեկնարկը կտրվի մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի մրցույթներով, որոնց կարող են մասնակցել 15-ից 25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդները։ Նրանց կառաջարկվի պատրաստել առավելագույնը 3 րոպեանոց տեսանյութեր 2021 թվականի մրցույթի թեմայի շուրջ՝ « Dis-moi dix mots qui (ne) manquent pas d’air » (Ասա տաս բառ, որտեղ օդի պակաս (չ)կա)։
Լուսանկարների ցուցահանդես 2021թ․մարտի 23-ից ապրիլի 18-ը
2021թ․մարտի 23-ից ապրիլի 18-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ֆրանսիական և հայկակակն ժամանակակից լուսանկարչություն » խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում։
Մուտքն ազատ է։
Ցուցահանդեսը կներկայացնի ֆրանսիացի և հայ հինգ երիտասարդ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին։
Ֆրանսիայի դեսպանության հրավերով ցուցահանդեսի ֆրանսիացի լուսանկարիչներն ու հանձնակատարները կժամանեն Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ շփվելու և հայ երիտասարդ լուսանկարիչների համար մասնագիտական սեմինարներ կազմակերպելու նպատակով :
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում նախատեսված են Մասնագիտական սեմինարներ և հանդիպումներ։
Ֆրանսիական երաժշտության համերգ, մարտի 24-ին ժամը 19-ին
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպել է « Pour la France - avec amour » (Ֆրանսիայի համար՝ սիրով) համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի, Ժյուլ Մասնեի և Շառլ Գունոյի օպերաներից :
Ֆրանսիական երաժշտության համերգ, մարտի 31-ին ժամը 19-ին
«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախումբի կողմից։ Համերգը կկայանա մարտի 31-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։
Ֆրանկոֆոն կինոյի 4-րդ փառատոն, ապրիլի 6-ից 13-ը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի օրերի ավանդական կինոհանդիպումը՝ Ֆրանկոֆոն կինոյի փառատոնն արդեն չորրորդ տարին է կազմակերպվում Հայաստանում։
Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ, ժամանակակից 10 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում։
Կատակերգություն, դրամա, վավերագրական, անիմացիոն և այլ ֆիլմեր։ Յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան ֆիլմ։
Փառատոնի առիթով, ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու հռչակավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող «Կինոգործիչը տիեզերագնաց է» վավերագրական ֆիլմը և մասնակցելու նախադիտմանը։ Ապրիլի 10-ին, ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։
Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի՝ Կազա կենտրոնում ապրիլի 10-ին։
Saté-Âtre թատերախմբի հյուրախաղերը ապրիլի 9-ից 21-ը
Saté-Âtre թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում և կներկայացնի «Սասնա Ծռեր » հայկական էպոսի հիման վրա բեմականացված երաժշտական ներկայացումը։
Երևանում, Գորիսում, Գյումրիում և Գավառում հայ հանդիսատեսը կարող է բացահայտել այս ներկայացումը, որը միջմշակութային երկխոսություն է և որտեղ տարբեր ծագում ունեցող դերասանները, հեքիաթասացները, երաժիշտները ձեզ կտանեն ճանապարհորդության Կովկասից Աֆրիկա: Ներկայացվելու է երեք գլուխ՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր և Սասունցի Դավիթ:
Ներկայացումը ֆրանսերեն է՝ հայերեն ենթագրերով։
Մուտքն ազատ է։
Ֆրանսիական երաժշտության համերգ, ապրիլի 20-ին ժամը 19-ին
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կազմակերպում է դասական երաժշտության համերգ, ծրագրում՝ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգը կկայանա ապրիլի 20-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ֆրանկոֆոնիայի մշակութային օրեր 2021-ի մասին առավել մանրամասն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները