Christie's-ը վերանայել է իր աճուրդային քաղաքականությունը
Համավարակի նոր պայմաններում Christie's աճուրդի տունը վերանայել է իր աճուրդային քաղաքականությունը և այլևս չի անցկացնի իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի, հետպատերազմյան և ժամանակակից արվեստի առանձին աճուրդներ: Դրանք կփոխարինվեն աճուրդներով՝ «XX դարի արվեստ» և «XXI դարի արվեստ»: artguide.com-ի հաղորդմամբ, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսից:
«Այս շրջանը հսկայական ազդեցություն է ունեցել արվեստի աշխարհի վրա: Դա ազդեց արվեստի բնույթի վրա, որն ստեղծվում է այսօր և փոխեց անցյալի արվեստի վերաբերյալ մեր ընկալումը: Այս նոր ձևաչափը թույլ կտա մեզ հետաքրքրաշարժ և դինամիկ ոճով նոր հեռանկար բերել շուկա»,- ասել է Christie’s- ի 20-րդ և 21-րդ դարերի արվեստի բաժնի վարիչ Ալեքսանդր Ռոտերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում