«Հրապարակ». Արարատի մարզպետը համայնքի ղեկավարներին հանձնարարել է մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետերին և նախընտրական ցուցումներ տվել։
Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետերն են շտապել մարզպետարան՝ լսելու և կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։ Թևոնյանն առանձին-առանձին զրույցներ է ունեցել նրանց հետ, և առաջին հանձնարարությունը եղել է այն, որ հենց հիմիկվանից սկսեն աշխատել և առաջիկայում մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան