ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:50 20/03/2021 Հայաստան

«168 Ժամ». Հունիսի 20-ի ընտրությունները լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան


«168 Ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։

Այդ պիրկ պարանը, որը սկզբում նման էր նրա իշխանության մահվան տեսիլքին, դարձավ այդ նույն իշխանության ամրապնդման միջոցը․ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը՝ մահվան տեսիլ դարձնելով արդեն Հայաստանի կյանքը՝ սեփական իշխանության փոխարեն՝ զոհելով Հայաստանի ներկան ու ապագան։ Նա նոյեմբերի վերջին ներկայացրեց վեցամսյա ճանապարհային քարտեզ և ընդդիմադիրների օգնությամբ հասավ իր ուզածին՝ 6 ամիս անց անցկացնում է ընտրություններ, որոնց արդյունքներով իշխանություն պահպանելը լինելու է բարդ, բայց ոչ՝ անլուծելի խնդիր, ինչպիսին էր իրավիճակը նոյեմբերի 10-ին։

Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթահարել իր իշխանության համար անլուծելի թվացող ճգնաժամը, նրա դեմ պայքարողներն իրենց գործողություններով, բայց ավելի շատ անգործությամբ՝ իշխանությունը նվիրեցին Փաշինյանին և այլևս խաղալու են ոչ թե նրա «անհապաղ հեռացման» խաղը, այլ առևտրի մեջ են մտնելու նրա իսկ հետ՝ նոր քաղաքական վերադասավորումներում իրենց մասնաբաժինն ունենալու համար։ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվելով պատերազմում, կարողացավ թեկուզ իրավիճակային հաղթանակ արձանագրել այդ նույն պարտության համար իր դեմ պայքարողների նկատմամբ։

Սա իրականություն է, որը հնարավոր չէ թաքցնել անգամ ամենապաթետիկ ու հուզիչ ընդդիմադիր ելույթում, սա փաշինյանական իրականությունն է, որը կերտվեց անցած մի քանի ամիսներին, նաև նրա դեմ պայքարողների ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերին ունենալով ամեն օրվա հետ փլվող իշխանություն, ներկայացրեց իր օրակարգը և հաջորդող ամիսներին քաղաքական դաշտին պարտադրեց այն ու շարունակելու է պարտադրել նաև արտահերթ ընտրություններում։ Դրանք Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իշխանությունը պահպանելու միջոց են, որքան կապիտուլյացիայի ու դավաճանի խարանից ազատվելու հնարավորություն։ Եվ նա բոլոր հնարավոր միջոցներով կեղծելու է ընտրությունները՝ ոչ միայն իր քաղաքական ուժի համար բարձր տոկոսներ ապահովելու, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ հնարավորինս մեծ թվով հանցակիցներ ունենալու համար։

Անկախ նրանից՝ ինչ ծրագիր է ներկայացնելու Փաշինյանն ընտրողներին, նա խորհրդանշում է պարտությունն ու կապիտուլյացիան, և նրա օգտին քվեարկված ձայները նշանակելու են, որ այդքան թվով ՀՀ հպարտ քաղաքացիներ համաձայն են ու արդարացնում են Արցախի 80 տոկոսի հանձնումը, 5000-ից ավելի զոհերը՝ անցյալում, և ադրբեջանաթուրքական բարեկամությունը՝ ապագայում։

Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են ոչ միայն ու ոչ այնքան իշխանության մասին։ Դրանք լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան։ ԿԸՀ-ի պսպղուն թվերի ու միջազգային կառույցների դրվատանքի ներքո։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողները, հնարավոր է՝ հնարավորություն ստանան շարունակելու նրան դավաճան անվանել՝ արդեն ոչ թե փողոցում, այլ ԱԺ բարձր ամբիոնից։ Դրանից ոչինչ չի փոխվի, բայց տեսարանը կդառնա ավելի դիտարժան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}