Կոնկորդիայի համալսարանը չեղարկել է թուրք դեսպանի մասնակցությամբ «ռասիստական» և «ոչ բարոյական» միջոցառումն Արցախի վերաբերյալ
Կանադայի Կոնկորդիա համալսարանի Ռազմավարական և դիվանագիտական և Միջազգային հարաբերությունների հասարակությունը, Քաղաքագիտության ուսանողների ասոցիացիայի հովանու ներքո կազմակերպությունը, չեղյալ են հայտարարել Կանադայում Թուրքիայի դեսպան Քարիմ Ուրասի հետ իրենց միջոցառումը։ Այս մասին Zartonk Media-ին ասել են Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաների (ASAs) և Քվեբեկի Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ միջոցառումն ի սկզբանե նախատեսված էր մարտի 19-ին, Արցախյան հակամարտության վերաբերյալ, որտեղ Քարիմ Ուրասը պետք է ներկայացներ «եզակի հեռանկար» Արցախյան պատերազմի մասին։
Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաների հայտարարության մեջ ասվել է, որ իրենք կարողացել են կանխել Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ միջոցառումը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Կոնկորդիա համալսարանում:
«Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Կոնկորդիա համալսարանում միջոցառումը, որը նախատեսվում էր հյուրընկալել Թուրքիայի դեսպանին, կապված Լեռնային Ղարաբաղում հայկական էթնիկ զտումների, Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ, չեղյալ է հայտարարվում»,-ասվում է հայտարարության մեջ։
ASAs-ն ընդունում է կազմակերպիչների կողմից գործադրված ջանքերը՝ շտկելու թուրք պաշտոնյային այս թեմայով ապատեղեկատվություն և քարոզչություն տարածելու սխալը հրավերը` ի լրումն ակնհայտ հայաֆոբիայի, որը ծածկագրված է թուրքական քաղաքականության մեջ: