Ալիևի հայտարարությունը քաղաքական մառազմ է. Արտակ Զաքարյան
«Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովում Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը իբրև թե պատմական ադրբեջանական տարածքներ են, բնութագրվում է մեկ բառով` քաղաքական մառազմ»,-այսօր Ազգայն ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա դիտարկմամբ, գուցե Ադրբեջանի ղեկավարը պատճառներ ունի նման հայտարարություն անելու, բայց դա չի փոխում իրականությունը: Պատգամավորի խոսքով, ոտնձգությունն այլ պետությունների տարածքների նկատմամբ դատապարտելի է միջազգային բոլոր նորմերով ու սկզբունքներով:
«Արմենոֆոբիան ու իրականության խեղաթյուրումները քսան տարուց ավելի կերակրել են ադրբեջանական լսարանին և միջազգային հանրության անտեղյակ մասին: Կարծում եմ` թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի աշխատանքներին մասնակցող ներկայացուցիչները լավ գիտեն, թե որն է իրականությունը և հատկապես ինչու է Իլհամ Ալիևը իր երևակայության հետևից ընկած հասել Զանգեզուր: Անցած տարվա սկզբին Ալիևը պատմական Գանձակ քաղաքում հայտարարել էր, որ Երևանը պատմական Ադրբեջանի տարածք է, հիմա շուրջ մեկ ու կես տարում ալիևի վառ երևակայությունը Երևանից նահանջեց մինչև Զանգեզուր, մի որոշ ժամանակ հետո Զանգեզուրից ամենայն հավանականությամբ կնահանջի մինչև Ղարաբաղ, հետո Դաշտային Ղարաբաղ և ի վերջո, մեր հարևանը կգիտակցի, որ իրականությունից փախուստը չի օգնում խաղաղ կարգավորմանը», -ելույթը եզրափակեց Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում