Ադրբեջանի դրոշների տակով անցնելը, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է. Քաջարան համայնքի ղեկավար
«Ալեն Սիմոնյանի ասածը չարժի մեկնաբանել, ժամանակը ցույց կտա։ Կարծում եմ՝ սյունեցիներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը կոնկրետ գործող իշխանությանը»,- ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք Սյունիքում ավելի շատ ձայն կհավաքեն, քան Երևանում, այս պահին և ընտրություններին, ինչպես ամիսներ առաջ Սյունիքը կմերժի՞ Փաշինյանին, թե՞ ի վերջո կհաջողվի նրան Սյունքիում առաջատար լինել։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն ասաց, որ իրենք սյունեցի են, նամուս, թասիբ գաղափարներն իրենց մոտ առաջնահերթ է։
«Գտնում եմ, որ Ալեն Սիմոնյանի հարցին ես ինքս արժանապատվությունից ցածր եմ համարում պատասխանել։
Իսկ եթե իր ասածն իրականություն դառնա, ես անձամբ կհամարեմ, որ չեմ ճանաչում իմ ժողովրդին»,- ասաց Մ. Զաքարյանը։
Ինչ վերաբերում է իշխանության անդամների՝ Սյունիքի մարզ գալուն, նա չի կարծում, որ ռիսկ կանեն գնան ու անցեն Շուռնուխի վտանգավոր տարածքներով՝ նկատի ունենալով նրանց վտանգից փախչող տեսակը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Քաջարան համայանքի ղեկավար Մանվել Փարամազյանն ասաց, որ Սյունիքը միշտ համախմբած է, չի կարող այլ կարծիք ունենալ։
«Ցավ ենք ապրում ամեն անգամ, Ադրբեջանի դրոշների տակով անցնելը... Դա, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է։ Այդ ամեն ինչը սյունեցին է կրում։ Ընտրությունների ժամանակ սյունեցին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը»,- նշեց նա։
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանն ասաց, որ Սյունքին ունի իր դիրքորոշումը, որն անկոտրում է։
«Մենք մեր դիրքորոշումն ունենք, մեր համայնքի ղեկավարներով հարգանք ենք վայելում մեր ժողովրդի մեջ, ժողովուրդը ցույց կտա ընտրություններին, թե ինչքան ձայն կհավաքեն։
Ճիշտը որ ասեմ, այս իշխանությանը ես ողջունեցի, մտածեցի՝ կարող է մի բան փոխվի մեր Հայաստանի համար, ուղղակի տեսանք, որ միայն սուտ խոստումներ են։ Բոլորդ էլ ականատեսն եք, թե վերջում ինչ ստացվեց։ Պատճառն էլ դա է, որ մենք պահանջեցին Փաշինյանի հրաժարականը ու մինչև վերջ էլ մեր խոստմանը տեր ենք, մինչև վերջ էլ կգնանք մինչև նոր իշխանություն ձևավորվի»,- ասաց Մ.Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան