Ալիևը Շուշիից շնորհավորել է Նովրուզն ու հայտարարել, թե սրանից հետո ոչ ոք չի կարող իրենց ստիպել հեռանալ այստեղից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարի Նովրուզի շնորհավորանքը նկարահանել է Շուշիում՝ Հունոտի կիրճում (Ջդրդուզ), գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հարգելի եղբայրներ և քույրեր, ես անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ Նովրուզի տոնի առթիվ: Մաղթում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին առողջություն և երջանկություն: Այս տարի մենք նշում ենք Նովրուզի տոնը Շուշիում՝ Ջդրդուզում: Սա պատմական իրադարձություն է»,- ասել է Ալիևը։
Ալիևն ասել է, որ 2004 թվականից ի վեր, ամեն տարի շնորհավորելով ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ, ասել էր, որ վերադառնալու են «իրենց հայրենի հողեր, վերականգնեն երկրի տարածքային ամբողջականությունը, ազատելու են հողերն ու Նովրուզը նշեն Ղարաբաղում։
«Այդ օրը եկել է: Այսօր մենք նշում ենք Նովրուզի տոնը մեր հնագույն քաղաքում՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիում: Սա պատմական իրադարձություն է: 28 տարի անց մենք վերադարձանք Շուշի: Մենք Ջդրդուզում նշում ենք Նովրուզի տոնը, վերականգնել ենք պատմական արդարությունը»,-հայտարարել է Ալիևը։
Ալիևն ասել է, թե «թշնամին ուզում էր հայացնել Շուշին, ջնջել Շուշիում ադրբեջանական ժողովրդի ժառանգությունը: Բայց նրան դա չի հաջողվել»։
Ալիևն ասել է. «մենք մոտեցանք, պատրաստվեցինք, եկանք ու հաղթեցինք թշնամուն, ոչնչացրեցինք»:
«Մենք եկել ենք և կանգնած ենք այստեղ: Ես կանգնած եմ հին ադրբեջանական հողի վրա որպես հաղթական բանակի գերագույն հրամանատար, և դրանից հետո ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել հեռանալ այստեղից», - հայտարարել է Ալիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան