Էլիբեգովա. Ադրբեջանցիների ձգտումների մեջ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու ցեղախմբից մինչև ազգ դառնալու ճանապարհին
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Նիկոլը ակնարկում է, որ պատմական խնդիրները պետք թ մի կողմ թողնել ու չլինի թշնամություն թուրքերի և ադրբեջանցիների հետ։
Շատ լավ կենաց է գրանտակերների ինչ-որ մի համատեղ ծրագրի ավարտից հետո ընթրիքի համար։
Իսկ իրականության մեջ, ինչքան թուլացնում ես զգոնությունը ու ինքնապաշտպանությունը, այդքան ավելի աղետալի հետևանքներ ա ունենում իրենց հարվածը։
Սովետական միության եղբայրության և համերաշխության լոզունգների ներքո հայերին սպանում էին Սումգայիթում և Բաքվում։ Սա զուտ հիշեցման կարգով ոչ այդքան վաղ անցյալից։
Նիկոլը ասում ա, որ չգիտի մեկնարկային կետը այդ թշնամանքի։ Դա կրթության պակասից է։ Մասնագետները գիտեն ու լավ գիտեն։ Կարելի է հարցնել, կպատմեն երբ և ինչու ադրբեջանցիները սկսեցին մեզ ատել և փորձել ոչնչացնել։ Եվ իրենց ձգտումների մեջ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու ցեղախմբից մինչև ազգ դառնալու ճանապարհին։ Դա, որպես վերջին 12 տարին Ադրբեջանում հայատյացության խնդրով զբաղվող մասնագետ եմ պնդում։
Ու կրկնեմ, եթե դուք հավատում եք, որ իրենք ձեզ հետ խաղաղ համակեցություն են ուզում, դուք կամ հիմար եք, կամ դավաճան»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. 1988-ից սկիզբ առած Ադրբեջանի վայրագություններն ու հայատյացությունը առավել դաժան դրսևորումներ են ստացել
- ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության նոր ապացույցներ
- Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. ՀՀ ՄԻՊ
- ՄԻԵԴ որոշումը պետք է դառնա Ադրբեջանում հայատյացությունն արմատախիլ անելու հիմք. Արցախի ԱԳՆ
- Արտակ Բեգլարյանը՝ ԵԽ պաշտոնյաներին. Ադրբեջանի հայատյացությունը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան