Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
«Սյունեցին այսօր ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին, անցնել թշնամու դրոշի տակով ու տեսնել նրա զինվորականներին 2 մետր հեռավորությունից, ամեն օր լուծել խնդիրներ, որոնք կախված են պրովակացիաների, ճանապարհների, հանձնված տարածքների հետ»,-ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ընտրված նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ այս իշխանությունը երեք տարի անտաղանդ վարեց տնտեսական քաղաքականություն, ինչի հետևանքով ունեցել են տնտեսական անկումներ, արտաքին պարտքը 2,5 տարում ավելացել է 2,3 միլիարդով, սակայն դրա դիմաց ոչինչ չեն տեսել, բացի պարգևավճարներից։ Վ. Հակոբյանը նշեց, որ կորունավիրուսի դեմ տարված պայքարում էլ այս իշխանությունը տանուլ է տվել, նաև արտաքին քաղաքականությունն է տապալված։
Կուսակցության ղեկավարի խոսքով, այս իշխանության օրոք Հայաստանում ունեցել են պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը՝ տանուլ տված պատերազմ։
«Ունենք ոչ ադեկվատ վարչապետ իր ենթակա թիմակիցներով, մի քանի գրպանի օլիգարխներ, որոնք փորձում են պահել այս վիճակը»,- ասաց Վ. Հակոբյանը։
Ինչ վերաբերում է կուսակցության անվանը և կարգախոսին, նա նշեց, որ «Վերածնվող Հայաստան», քանի որ Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, բանակ, կրթություն, «որ ոլորտին ձեռք են տալիս, փլված է»։
Կարգախոսն է՝ անվտանգության, արդարություն, աշխատանք։
«Պատահական չէ, որ անվտանգությունն առաջին տեղում է, համարում ենք սկզբունքային, քանի որ առանց անվտանգության հնարավոր չէ ոչինչ»,- ասաց Վ. Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենց շարժումը սկսվել է Սյունքից, բայց ունեն շատ համախոհներ, առաջիկայում կհրավիրեն կուսակցության համագումար։
Նշենք, որ կուսացության վարչության անդամների թվում են Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարները, որոնք նույնպես ներկա են ասուլիսին։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Արտակ Դավթյանի քաջագործությունների մասին չեմ ուզում փակագծեր բացել
- Վահե Հակոբյան. Թշնամին երրորդ երկրների կազմակերպությունների անունից հողատարածքներ է գնում Սյունիքում, անարյուն հայաթափում է անում
- Փաստաբան. Այդ ժամանակ ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել
- Ինչի՞ են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք. Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Անկախ հետագա կարգավիճակից, շարունակելու եմ լինել Սյունիքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան