2020 թվականին արվեստի գործերի վաճառքի 22 տոկոս անկում է գրանցվել
Art Basel-ի և UBS-ի հրապարակած զեկույցի համաձայն, 2020 թվականին արվեստի գործերի վաճառքը 2019-ի համեմատ նվազել է 22 տոկոսով՝ 64,1 միլիարդ դոլարից հասնելով 50,1 միլիարդի:
artguide.com-ի հաղորդմամբ, 2018 թվականի համեմատ անկումը 27 տոկոս է: Միաժամանակ արվեստի գործերի ու անտիկվարիատի առցանց վաճառքը հասել է ռեկորդային՝ 12,4 միլիարդ դոլար ցուցանիշի, կրկնակի ավելի 2019 թվականից: Համացանցային վաճառքի բաժինը շուկայում 25 տոկոս է կազմել:
Շուկայի երեք հիմնական մասնակիցները ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Չինաստանն են, երեքը միասին վաճառքի շուկայի 82 տոկոսն են զբաղեցրել:
Ինչ վերաբերում է պատկերասրահային բիզնեսին, ապա այստեղ վաճառքները նվազել են 20 տոկոսով, սակայն մասնավոր աճուրդային վաճառքներն աճել են 36 տոկոսով՝ հասնելով 3,2 միլիարդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան