Առուշ Առուշանյան. Ուղղակի չկա այն մարդը, ով կբանակցի այդ փաստերի հիման վրա և ունենք այն, ինչ ունենք
«Կան բազմաթիվ փաստեր, որ, օրինակ, նույն Շուռնուխը, Որոտանը, Ներքին Խնձորեսկից ունենք հատվածներ, որ մեր հողերն են»,- ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Նա նշեց, որ ուղղակի չկա այն մարդը, ով կբանակցի ու այդ փաստերի հիման վրա իր բանակցությունը կտանի, հետևաբար թշնամին էլ օգտվել է առիթից ու իր GPS-ով է սահման գծել, դրա համար էլ ունեն այն, ինչ ունենք։
«Եթե ունենանք նորմալ, ադեկվատ մարդիկ, ովքեր մտահոգ են մեր երկրով, բնականաբար, այդ խնդիրներն այլ հարթակներում բարձրացնելով՝ մենք կհասնենք ինչ-որ հաջողության»,- ասաց Առուշ Առուշանյանը։
Նա հայտնեց, որ այս պահին սահմանազատումը մասամբ կատարված է, բայց չի կարող ասել, որ 100 տոկոսով ավարտված է։
«Ընթացիկ խնդիրներ լինում են, թշնամու հետ նորից բանակցությունների ինչ-որ փուլ է գնում՝ այս հատվածն իրենցն է կամ մերն է։ Գործող «իշխանությունն» առհասարակ հստակություն չի մտցրել, թե ինչ է կատարվում: Թե պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, թե մինչև օրս, որևէ գործողության մեջ հստակություն չկա»,- ասաց Գորիսի քաղաքապետը։
Ա. Առուշանյանն անդրադառնալով լուրերին, որ թշնամին Խնձորեսկում մի քանի մետր էլ է առաջ եկել թշնամին, ասաց. «Այո, այդպիսի փաստ կար. էլի GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է, նրանք էլ նորից առաջ են եկել»:
Խոսելով Շուռնուխում իրենց կորցրած գյուղացիների համար կառուցվելիք տներին, Ա. Առուշանյանն ասաց, որ այն հայտարարությունները, որ Շուռնուխում կառավարությունը որևէ գործողություններ է կատարում, կեղծիք է, միֆ, չկա նման բան։ Նա նշեց, որ կառավարությունը դեռ նոր դիմել է համայանքապետարան, որպեսզի հողի կատեգորիան փոխվի, որ տուն կառուցեն։
«Ինչ գործողություն, որ կատարվում է Շուռնուխում, մի մասը ֆինանսավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մի մասը այլ բարեգործներ։
Այս պահին մոտ 30 տուն է կառուցվում Շուռնուխում, նաև մեր Արցախի հայության համար, ովքեր տուն չունեն, իրենց էլ է տուն տրամադրվելու»,- ասաց նա։
Ա. Առուշանյանը նաև նշեց, որ ներկայացնվում է՝ կառավարությունն ինչ որ գործողություն է կատարում. «Այնպիսի տպավորություն է, որ իրենց անձնական միջոցներից է, դա իմ, ձեր, բոլորիս հարկերից գոյացող բյուջեից է տրամադրվում»։
Հարակից հրապարակումներ`
- Տո այ տղա ջան, դու ուրիշ ի՞նչ նվաճում ունես, որ սա էլ ես ընդգրկում նվաճումների մեջ. Վահե Հակոբյանը՝ Ավինյանին
- «Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն»
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանի դրոշների տակով անցնելը, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է. Քաջարան համայնքի ղեկավար
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
- Երբեմն զարմանում եմ, թե մենք ինչի չենք դեռ խելագարվել դիակներ տեղափոխած վարորդի նման. Գորիսի փոխքաղաքապետ
- Գորիսի փոխքաղաքապետ. Թշնամին ինչ ուզում, երբ ուզում, անում է
- Գորիսի փոխքաղաքապետ. Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան