Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը որպես աջակցություն ստացել է YAMAHA ընկերության ռոյալ
Ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ARMONIA YOUNG TALENTS SUPPORT PROGRAM –ի շրջանակում ստացել է աջակցություն, որի մասին երազում է ցանկացած սկսնակ երաժիշտ։
Armenian Assembly ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երիտասարդներին աջակցության ծրագրի շրջանակում Հայկական համագումարը երիտասարդ դաշնակահարուհու համար ձեռք է բերել YAMAHA ընկերության ռոյալ։ Նաև վերջերս Եվան դարձել է Young YAMAHA Artist տիտղոսակիրը։ Նա Ռուսաստանից միակ աղջիկն է նման տիտղոսով։
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։ 2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն ընտրել է մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանին
- Դաշնակահար Եվա Գևորգյանը Գրան պրի և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային մրցույթում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգ կունենա Մարինյան թատրոնում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում երկրորդ մրցանակին է արժանացել
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան