
800 տարվա մեջ առաջին անգամ Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել
Երեկ երեկոյան Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում ժայթքել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով հանրապետության օդերևութաբանական վարչությանը։
«Մարտի 19-ին, ժամը 20: 45-ի սահմաններում (Երևանի ժամանակով մարտի 20-ի 00.45-ին) Ռեյկյանես թերակղզում սկսվել է հրաբխի ժայթքումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, ժայթքման վայրում մոտ 500-750 մ երկարությամբ ճեղք է առաջացել, որտեղից ժայթքում են մինչև 100 մ բարձրության լավայի շատրվաններ:
Գերատեսչությունը նշում է, որ տեղական ժամանակով 23: 20-ի դրությամբ (Երևանի ժամանակով մարտի 20-ի 04:20) մոխրի արտանետումներ չեն գրանցվել: Թերակղզին ունի կարմիր ավիացիոն վտանգի ծածկագիր: Իսլանդիայի միակ միջազգային Կեֆլավիկ օդանավակայանից բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:
Գործակալության տվյալներով, վերջին անգամ թերակղզում հրաբխային ժայթքում է տեղի ունեցել ավելի քան 800 տարի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին