Կուբայի արևելքում երկնաքար է ընկել ու պայթել
Կուբացի սեյսմոլոգները կղզու արևելքում երկնաքարի անկում և դրան հաջորդած պայթյուն են գրանցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Cubadebate հրատարակությանը:
«22:06-ին սեյսմոլոգիական կայանը երկնքում գրանցել է մի քանի լուսային երևույթ: Ինչպես դեպքի վայրում գտնվող մարդիկ են ասել, կարմիր և սպիտակ լույս է երևացել, որին հաջորդել է ուժեղ պայթյուն»,-նշում է աղբյուրը։
Ազգային սեյսմոլոգիական հետազոտության ղեկավար Էնրիկե Արանգո Արիասը հաստատել է, որ երևույթի բնույթը ենթադրաբար ցույց է տալիս, որ դա երկնաքար է:
«Դատելով ցուցիչների տվյալներից՝ դա ցամաքային պայթյուն չէր, բայց քանի որ նման բնութագրերով իրադարձություն էր, մեր սարքավորումները հարվածային ալիք են գրանցել»,-ասել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին