Ո՞վ մեկ կոպեկ ներդրում կանի, քանի Փաշինյանը կա. Վահե Հակոբյան
«Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի սովորել այն դասը, որ մենք արտահանում ենք պղնձի հանքանյութ»,- ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մասին, որ եթե մեզ հաջողվի բացել Ադրբեջանից Թուրքիա անցնող երկաթուղային ուղիները, ապա կկարողանանք պղինձ արտահանել ոչ թե հանքաքարի տեսքով, այլ պղնձաձուլարաններ կկառուցվեն ու վերամշակված տարբերակով կուղարկվեն արտահանման:
Նա նաև նշեց, որ պետք է հասկանալ, թե այդ ճանապարհները որտեղից ո՞ւր են գնալու, Թուրքիայից ո՞ւր են գնալու, հարմար կլինի՞ արտահանողին բերել այդ ճանապարհով. «Այդ բոլորը հարցեր են, որոնց պատասխանները մինչև օրս ոչ ոք չի տվել, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը»։
Ինչ վերաբերում է պղնձաձուլարան կառուցելուն, Վահե Հակոբյանն ասաց. «Ահռելի ներդրումներ է պահանջում, խոսքը մոտ 1 միլիարդ դոլարի մասին է։ Այս երկրում մեկ կոպեկ ո՞վ է բերելու հիմա դնի, քանի ինքը կա, տաս դրամ չեն բերելու դնեն այստեղ։
Իրենք խորքային չեն ուսումնասիրել ոլորտը։ Այսօր նա շարունակում է զբաղվել պոպուլիզմով: Կարելի է անընդհատ խոսել տնտեսական թռիչքային աճերի մասին, սակայն իրականությունն ունի սահմաններ, երևակայությունը՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը մեզ մտցրել է երևակայության մեջ, մարդիկ կան հավատացել են, մարդիկ կան՝ ոչ: Եկեք իրականություն, դա դաժան է, բայց հակառակ դեպքում մենք կորցնելու ենք մեր պետությունը և մեր սուվերենությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես 140 կմ եկան ու հասան մինչև Սյունիք, 140 կմ էլ այն պատերազմին գան ու կհասնեն Երևան. Սիսիանի քաղաքապետ
- ԱԱԾ-ն փորձում է կոծկել իր խայտառակությունը՝ արգելելով Սյունիքում տեսա-լուսանկարահանումը. Վահե Հակոբյան
- Երկաթգիծը բացելու մասին արդեն մի քանի ամիս խոսվում է, սակայն պետության կողմից որևէ արձագանք, հուշում չկա. Մեղրիի համայնքապետ
- Տո այ տղա ջան, դու ուրիշ ի՞նչ նվաճում ունես, որ սա էլ ես ընդգրկում նվաճումների մեջ. Վահե Հակոբյանը՝ Ավինյանին
- «Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն»
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանի դրոշների տակով անցնելը, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է. Քաջարան համայնքի ղեկավար
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան