Երկաթգիծը բացելու մասին արդեն մի քանի ամիս խոսվում է, սակայն պետության կողմից որևէ արձագանք, հուշում չկա. Մեղրիի համայնքապետ
«Պատերազմում պարտության, աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով պարտադրված ենք այդ ճանապարհը տալ, կոմունիկացիաները բացել, բայց եթե մեր տարածքով առանց մեր պետության ընթացակարգերի են անցնելու՝ դա կլինի մեր պետականության վերջի սկիզբը»,- ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը՝ խոսելով Մեղրիի տարածքով անցնող երկաթգծի մասին, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին։
Նա ընգծեց՝ եթե մեր տարածքով առանց մեր պետությանը հաշվի առնելու որևէ գործողություն կատարվի, կլինի մեր պետականության վերջը։
«Երբ քննարկումները էին գնում, ռուս սահմանապահներն ասում էին՝ միևնույնն է Մեղրու տարածքում կայարան չի լինելու, մտնելու է, դուրս գա։ Հարց տվեցի՝ դուք կհամաձայնե՞ք Ռուսաստանի տարածքով Չինաստանից Ուկրաինա առանց կանգնելու գնացք անցնի։ Կարևոր, նուրբ հարց է։ Միայն Մեղրին ու մեղրեցիներին անհանգստացնող հարց չէ»,- ասաց Մ. Զաքարյանը։
Նա նշեց, որ երկաթգիծը բացելու մասին արդեն մի քանի ամիս խոսվում է, քննարկվում է, սակայն պետության, կառավարության կողմից որևէ արձագանք, խորհուրդ, հուշում չկա, թե ընդհանրապես ինչ նկատի ունեն, ինչ է այն ենթադրում։
Մ. Զաքարյանը նաև նշեց, որ երբ կարդում են կապիտուլյացիայի պայմանագիրը, 9-րդ կետում նշվում է կոմունիկացիների վերաբացում, ոչ մի խոսք չկա միջանցքի մասին. «Ձեզ էլ եմ խորրհուրդ տալիս միջանցք բառը հանել բառապաշարից, թշնամուն իրավունք է տալիս նկրտումներ ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյան. Ուղղակի չկա այն մարդը, ով կբանակցի այդ փաստերի հիման վրա և ունենք այն, ինչ ունենք
- «Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն»
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանի դրոշների տակով անցնելը, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է. Քաջարան համայնքի ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
- Տրանզիտ գաղափարն այս պարագայում բացարձակ չի գործելու. Մեղրիի փոխքաղաքապետ
- Փաշինյանի հրաժարականը պահանջող, պատերազմում վիրավորում ստացած Մեղրիի քաղաքապետի դեմ քրգործ է հարուցվել
- Մեղրիի միջանցքի և այլ ենթակառուցվածքների վտանգները Սյունիքի համար
- Մարուքյան. Անպայման հետամուտ եմ լինելու Մեղրիի անվտանգային խնդիրների լուծմանը
- Մեղրիի համայնքապետ. Իրավիճակը շատ լուրջ է, չենք ուզում գաղթական դառնալ
- Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար․ Դեռ վաղ է Մեղրիի ու Զանգեզուրի նկատմամբ պաշտոնապես տարածքային պահանջ ներկայացնել
- Մեղրիի հետ կապված խնդիրը հնարավոր է լուծել միայն հանրաքվեի միջոցով․ Ա․ Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան