Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են․ Շուշան Դոյդոյան
Լրագրողների նկատմամբ բռնություններն ավելացել են։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Նա նկատեց, որ վերջին ժամանակաշրջանում հասարակության կողմից հաճախակի են դարձել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը։
«Փողոցային ցույցերի ժամանակ, երբ լրագրողները կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը փորձում են խոընդոտել նրանց աշխատանքին՝ հայհոյանքներ են հնչում, բռնության փորձ է կատարվում՝ վնասելով աշխատանքային գործիքները։ Վերջին ժամանակները , ցավոք, նման դեպքերը հաճախակի են դարձել»,- ասաց Դոյդոյանը։
Համեմատության համար «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ նախկինում բռնություն կիրառվում էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից,սակայն հիմա սովորական քաղաքացիների կողմից է այն իրականացվում։
«Երևույթը բացասական եմ գնահատում, քանի որ մարդիկ անհանդուրժող վերաբերմունքով են լցված լրագրողների նկատմամբ։ Եթե դա պրոիշխանական ցույց է, ապա ընդդիմության շահերը երկայացնող լրատվամիջոների նկատմամբ է այդ վերաբերմունքը և հակառակը»,-նշեց Դոյդոյանը։
Խոսելով պատճառներից, մա ասաց, որ հասարակության շրջանում նման վերաբերմունքի ձևավորման գործում մեծ դեր ունի իշխող քաղաքական էլիտայի վերաբերմունքը լրագրողների հանդեպ։
«Երբ ամենաբարձր մակարդակով անընդհատ բացասական կարծիք է ձևավորվում լրագրողի գործունեության նկատմամբ, անընդհատ փորձ է արվում վստահությունը մամուլի նկատմամբ չեզոքացնելու, նվազեցնելու, ստեղծվում է իմիջ առ այն,որ բոլորը կաշառակեր են , միայն գումարով, պատվերով են նյութեր գրում, բնականաբար մարդկանց մոտ ձևավորում է անհանդուրժ վերաբերմունք։ Արդյունքում, երբ մարդիկ տեսնում են իր աշխատանքը կատարող լրագրողին՝ ընդվզում են և սկսում խոչընդոտել»,-մանրամասնեց մասնագետը։
Ինչ վերաբերում է քաղաքական գործչի կողմից իրակացրած բռնության դեպքին, որին ականատես եղանք օրերս,ապա Դոյդոյանը կարծիք հայտնեց․ «Քաղաքական էլիտայի ներկայացուցիչը բոլոր դեպքերում պետք է զսպողականություն դրսևորի, հասկանա, որ ինքը հանրության ուշադրության կենտրոնում է։ Նա պետք է կարողանա իրեն ինքանատիրապետել։ Պատկերացրեք, եթե նման իրավիճակ ստեղծվեր որևէ բանակցության ժամանակ, ուրեմն ի՞նչ, պետք է հարձակվե՞ր»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպություններն անթույլատրելի են համարում լրագրողի նկատմամբ գործադրած բռնությունը
- ՄԻՊ. Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը
- Հրապարակվել է Փայլակ Ֆահրադյանի վրա Հակոբ Արշակյանի հարձակման տեսագրությունը
- «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին
- Խստագույնս դատապարտում եմ այդ հանցավոր արարքը. Արսեն Բաբայանը՝ լրագրողի նկատմամբ բռնության մասին
- «Նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իմ վրա». լրագրող Փայլակ Ֆահրադյան
- ԼՀԿ պատգամավոր. Լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է խտրական մոտեցում
- ՀՌՀ հիշումը ոստիկանությանը. Յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հավաքների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին