Սպիտակ տուն․ Բայդենը կհանդիպի Պուտինի հետ ճիշտ պահին
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, երբ ճիշտ պահը լինի։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, գրել է Bloomberg-ը:
Նշվում է, որ հինգշաբթի օրը Պուտինը հրավիրեց Բայդենին ուրբաթ կամ երկուշաբթի ուղիղ եթերում խոսել՝ առանց զրույցը հետաձգելու: Հինգշաբթի օրը Բայդենը Սպիտակ տանը ելույթ ունենալուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կհամաձայնի զրուցել Պուտինի հետ:
Ավելի վաղ Բայդենը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իր ռուս գործընկերոջը համարո՞ւմ է «մարդասպան», պատասխանել էր, որ կարծում է: Նա նաև նշել էր, որ Պուտինը թանկ կվճարի ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության համար: