«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և բուհերի վարչությունները տևական ժամանակ ղեկավարներ չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երկու ամենաառանցքային՝ հանրակրթության և բուհերի վարչությունները տևական ժամանակ է՝ ղեկավար չունեն։ Հանրակրթության վարչությունը պետ չունի 2020-ի հուլիսից սկսած։ Մի անգամ անցած տարվա օգոստոսին մրցույթ են անցկացրել, որն անարդյունք է ավարտվել՝ ցանկալի թեկնածուն չի կարողացել գրավոր քննությունը հանձնել։ 2021թ․ մարտի 1-ին նորից են մրցույթ հայտարարել, որին, մեր տեղեկություններով, 21 թեկնածու է դիմել։
Բայց նախարարության աշխատողները չգիտեն, թե ովքեր են թեկնածուները։ Նրանք սարսափած են այն մտքից, որ այդ առանցքային վարչությունների ղեկավարի պաշտոնին կարող են հայտնվել հերթական անփորձ ՔՊ-ականները։ Մրցույթ է հայտարարվել նաև բուհերի վարչության պետի տեղի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: