«Հրապարակ». Պետական գրանցման համար դիմում է ներկայացրել 2 կուսակցություն՝ «Արև» և «Իմ Հայաստան»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանում 91 գրանցված կուսակցություն կա: 2021-ին պետական գրանցում է ստացել 3 կուսակցություն՝ «Արդարություն և հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»:
Այս պահին պետական գրանցման համար դիմում է ներկայացրել և փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է 2 կուսակցություն՝ «Արև» և «Իմ Հայաստան»։ Բազում այլ խմբեր հայտարարել են կուսակցություններ բացելու մտադրության մասին։ Ընտրություններ են մոտենում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: