ԱՀԿ-ն գնահատել է միջազգային զբոսաշրջության վերսկսման հեռանկարները
Այժմ դժվար է կանխատեսել միջազգային ճանապարհորդության վերսկսումը, քանի որ աշխարհում աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը: Այս մասին ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վիրուսի փոխանցման մակարդակը բարձր է, ուստի դեռ վաղ է խոսել բնականոն ռեժիմով միջազգային ճանապարհորդության վերսկսման մասին», - բացատրել է նա ՝ շեշտելով, որ շատ երկրներում պատվաստանյութերի պակաս կա:
Ճանապարհորդներին իմունիզացնելը, նրա խոսքով, կարող է հանգեցնել պատվաստանյութերի մատակարարման անբավարարության այն մարդկանց համար, որոնք գտնվում են ռիսկային խմբերում:
Վույնովիչը բացատրել է, որ Եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի աճը պայմանավորված է ոչ միայն հանրային առողջապահական միջոցառումների թուլացմամբ, այլ նաև այն փաստով, որ մարդիկ ավելի քիչ են հետևում հակահամաճարակային կանոններին:
Նա նաև խորհուրդ է տվել, որ պատվաստված մարդիկ ևս դիմակներ դնեն, ձեռքերն անընդհատ ախտահանեն և պահպանեն սոցիալական հեռավորությունը:
Հարակից հրապարակումներ`
- 20.03.2021. Կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով Փարիզը և ֆրանսիական մի շարք քաղաքներ մեկ ամիս կփակվեն
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
- Պատերազմի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59287․ ՄԻՊ