Դավիթ Թումասյան. Հավաքի ժամանակ վարչապետի անվտանգությունը գերպաշտպանված էր, իսկ երեխաներինը՝ անտեսված, վտանգված
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, մեկնաբանեկով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մեծաթիվ երեխաների ներկայությանը, մասնավորապես գրում է.
«ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան չի բացառում երեխաների մասնակցությունը հավաքներին, և նշում, որ երեխան կարող է արտահայտել իր կարծիքը, ներառյալ՝ քաղաքական: Սակայն միևնույն ժամանակ Կոնվենցիան պահանջում է ապահովել երեխաների անվտանգությունը՝ այդ պարտականությունը դնելով պետության վրա և նշելով, որ «պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանելու համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունը»: Պատկան մարմիններից բացի ընտանիքը նույնպես պետք է ապահովի երեխայի անվտանգությունը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով իրավասու մարմիններին:
Այն, որ բոլորիս հայտնի հավաքի ժամանակ վարչապետի անվտանգությունը գերպաշտպանված էր՝ ակնհայտ էր, իսկ այն որ երեխաների անվտանգությունը ոչ միայն անտեսված, այլ նաև ենթադրաբար վտանգված (հակառակ դեպքում՝ նման պաշտպանության ու անվտանգության միջոցներ չէին իրականացվի վարչապետի անձի առնչությամբ)՝ պահանջում է լուրջ ուսումնասիրություն և քննության իրականացում՝ երեխայի լավագույն շահի համատեքստում՝ մեղավորների արարքներին տալով պատշաճ իրավական գնահատական:
Հ.Գ. Հունիսմեկյան միջոցառում լիներ, որ երեխաների մասնակցությունը խիստ ցանկալի լիներ, դեռ կարելի էր մտորել անվտանգության հավասարակշռման հարցը (չնայած 2020թ.-ին ի թիվս այլ միջոցառումների դա էլ չիրականացվեց՝ ելնելով երեխաների անվտանգության առաջնահերթությունից), իսկ այս դեպքում երեխաների մասնակցության արդարացում դժվար թե գտնվի»։
ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան չի բացառում երեխաների մասնակցությունը...
Опубликовано David Tumasyan Воскресенье, 21 марта 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան