Կարմիր Շուկայի բնակիչը կեսգիշերին դուրս է եկել տանից ու չի վերադարձել
ԱՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում անցած գիշեր հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ 1973 թվականին ծնված Վրեժ Ալբերտի Պողոսյանը, ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել:
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք Վրեժ Պողոսյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 հեռախոսահամարին, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»,-հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր Շուկայի պաշտպանությունն իրականացրած զինծառայողներ են պարգևատրվել
- Կարմիր շուկայի բնակիչ. Թուրքի պոստը 500 մետր է հեռու, ո՞նց ապրես
- Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան