Հաբեթնակ Կուրղինյան. Ալիևը եթե իմանար, ինչ է սպասվում իրեն Վազգենի հետ գոտեմարտում, երևի դուրս չէր գա գորգ
Ազատ ոճի ըմբշամարտի հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ամփոփել է թիմի ելույթները Բուդապեշտում։
«Մեր ծրագրերը մենք իրականացրել ենք: Ուղեգրերի ակնկալիքները հենց 57 կգ և 65կգ ըմբիշներից էին։ Վազգենն ու Արսենը մի քանի անգամ գերազանցեցին մեր սպասելիքները»,-ասել է Կուրղինյանը։
Նա նշել է, որ մյուս քաշային կարգերում ուղեգիր չնվաճեցինք, պարզ էր, որ նրանց երկուսի հնարավորություններն ավելի քիչ էին։
«Հաջորդ մրցաշարում հնարավոր է այլ մարզիկներ գնան։ Ունենք Արման Անդրեասյան, Արման Ավագյան, ովքեր կարող է փոխարինեն Հովհաննեսին և Հրայրին։ Դա դեռ կտեսնենք։ Դեռ հավաքներ կան, Եվրոպայի առաջնություն, դրանից հետո նոր վերջին վարկանիշային մրցաշարն է լինելու։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի ամեն բան։
Արսենը, դեռևս 2019-ի թվականին, հաղթելով մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, լուրջ հայտ ներկայացրեց արդեն Տոկիոյի խաղերի համար։ Բոլորը տեսան նրա ներուժը և տրամադրվածությունը։
Վազգենի առաջին մեծ նվաճումը ես սա եմ համարում։ Հիմա կմտածեք, բա Աշխարհի անհատական գավաթը․ այնտեղ ոչ բոլոր թոփ երկրներն էին մասնակցում, իսկ այստեղ Վազգենը գոտեմարտեց աշխարհի ուժեղագույն ըմբիշների հետ։ Այս հաղթանակից հետո նա միանգամից Տոկիոյի խաղերի ոսկե թեկնածու է դարձել։ Բոլորը նրա մասին են խոսում։
Տղաները ունեն հանգստություն։ Նրանք հավասարակշռված են և շատ զուսպ։ Այդ կերպ էլ գոտեմարտում են՝ լսելով մարզիչներին։
Իհարկե երկուսն էլ աշխատելու տեղ ունեն։ Առհասարակ միշտ պետք է առաջ գնալ ու ավելացնել՝ ավելի լավ արդյունքի համար
Այս մրցաշարը առանձնանում էր նրանով, որ բոլորի գերնպատակը եզրափակիչ հասնելն էր և ուղեգիր նվաճելը։ Դրանից հետո, արդեն երզափակիչը երկրորդական պլան է անցնում, սակայն ես շատ էի ուզում, որ և՛ Արսենը, և՛ Վազգենը դուրս գան եզրափակիչ և գոտեմարտեն։ Պարզվեց՝ նրանք ինձնից շատ էին ուզում դա(խմբ․ ծիծաղում է)։
Ասեցի տղաներին, որ տա Աստված ձեր մրցակիցները չհրաժարվեն պայքարից։
Ես, իհարկե հասկանում եմ մեր հայրենակիցների էմոցիաները, հատկապես, երբ մրցակիցը ադրբեջանցի կամ թուրք է լինում, սակայն չեմ կարող չընդգծել, որ Հաջի Ալիևը աշխարհի ուժեղագույն ըմբիշներից է։ Նրան բարդ, շատ բարդ է հաղթելը։ Իսկ այս հաշվով նրան, եթե չեմ սխալվում, երբեք ոչ ոք չէր հաղթել։ Ալիևը, մինչև երեկ, հաղթել էր աշխարհում բոլոր մրցակիցներին, երեկ էլ ցանակնում էր Վազգենին հաղթել, որպեսզի, ինքներդ էլ հասկանում եք, վստահությունը եռապատկեր կամ հազարապատկեր Օլիմպիական խաղերից առաջ։ Պարզապես, եթե իմանար, ինչ է սպասվում իրեն Վազգենի հետ գոտեմարտում, երևի դուրս չէր գա գորգ։
Սակայն, ես վստահ էի, որ անգամ պարտությունը օգուտ էր տալու Վազգենին։ Չնայած երկուսի դեպքում էլ պարտության մասին խոսելն անհանար է, նրանք դուրս են գալիս գորգ միայն հաղթելու։
Այս հաղթանակները նրանց շատ էին պետք։ Բոլորիս էին անհրաժեշտ՝ հատկապես Տոկիո-2020-ից առաջ»-նշել է մարզիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա