21.03.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ
Մարտի 20-ին կատարվել է 4965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, կա 312 առողջացած, գրանցվել է մահվան 16 դեպք:
«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,-նշում են նախարարությունից։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 857 է:
Մարտի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183713 դեպք, որոնցից 168289-ն` առողջացած, 3348-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11219 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 804602 թեստավորում:
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- 20.03.2021. Կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 19.03.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- 18.03.2021. Կորոնավիրուսի 1024 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 17.03.2021. Կորոնավիրուսի 854 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
- 16.03.2021. Կորոնավիրուսի 585 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 15.03.2021. Կորոնավիրուսի 317 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան