Նաիրա Զոհրաբյան. 30 տարի ժողովրդից վերցվեց քաղաքացի լինելու իրավունքը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Արագածոտնի մի քանի գյուղերում Փաշինյանի հանդիպումներին ու դրանց հետևած արձագանքներին, գրում է.
«Ժողովրդին մի՛ մեղադրեք
30 տարի մենք կերտեցինք «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ
Այսօր ամենաակտուալ հարցը սա է՝ լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է և նա հայրենիք է հանձնել։
Ո՛չ, չի հասկանում։
Որովհետև անցած 30 տարիների ընթացքում մենք հետևողականորեն ժողովրդից սարքեցինք կիսաբաց լուսամուտների ու սերիալների հասարակություն։
30 տարի ժողովրդից վերցվեց քաղաքացի լինելու իրավունքը, ժողովրդին որպես ֆասթ-ֆուդ ու ուղեղի չիզքեյք կերակրեցինք դյուրամարս սերիալներով ու կիսաբաց լուսամուտներով, ովքեր պետք են գալու միայն որպես ընտրական մատերիալ։
Ժողովրդին բթացնող էդ սերիալները երկնողներին տվեցինք պետության բարձր մրցանակներ, որ շարունակեն մարդու միջից ջնջել քաղաքացուն։
Ու վերջապես ստացվեց։
Նիկոլականությունը բաժանվում է 3 ստերիոտիպի՝ «աբիժնիկներ», ովքեր պատրաստ են Նիկոլի հրահանգով անգամ իսլամ ընդունել, միայն թե նախկինները չգան, դալալներ, ում համար թուրքի հետ էժան առևտուրը կորսված Արցախից և զոհերի արյունից բարձր մատերիա է և երրորդ ստերիոտիպը՝ «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ, ովքեր իսկապես չեն հասկանում, որ մենք հայրենիք ենք կորցրել ու որ վաղը կորցնելու ենք նաև մեր պետականությունը։
Չեն հասկանում, որովհետև 30 տարի մենք հետևողականորեն այդ մարդկանց հոգուց ջնջեցինք քաղաքացուն ու էդ դատարկ տարածությունը ոչնչով չլցրեցինք։
Եվ ուրեմն՝ մեղավոր ենք բոլորս»։
Ժողովրդին մի՛ մեղադրեք 30 տարի մենք կերտեցինք «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ Այսօր ամենաակտուալ հարցը սա է՝ լավ, էս...
Опубликовано Naira Zohrabyan Суббота, 20 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում. Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին
- Նաիրա Զոհրաբյան. Այսօր հեռախոսով հատուկ մեր ԱԱԾ-ի համար խոսելու եմ «Dior»-ի մաշկի խնամքի նոր նյութի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան