Անժելա Էլիբեգովան ԱԱԾ-ում բացատրություն է տվել իր դեմ սուտ մատնության փաստով
Ադրեբեջանագետ Անժելա Էլիբեգովան այսօր հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն։
«Այսօր փաստաբան Միքայել Շխիմյանի հետ միասին կրկին ԱԱԾ-ում էինք, բացատրություն էի տալիս իմ դեմ սուտ մատնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանս հետ կապված։ Հուսամ քրեական գործ կհարուցվի, մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Նաև, իհարկե, հիշացրեցի հեռախոսիս ու համակարգչիս մասին, որոնք դեռ ԱԱԾ-ում են»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Էլիբեգովան:
Հիշեցնենք՝ նա ավելի վաղ հայտնել էր, որ հաղորդում է ներկայացնելու ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ սուտ մատնություն կատարելու փաստով։
«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:
Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու»,- գրել էր Անժելա Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Իմ և Արա Սաղաթելյանի հանդեպ զրպարտություն տարածելու և սուտ մատնության դեպքը «չնկատվեց». Անժելա Էլիբեգովա
- Այս պահին աշխատանքս պարալիզացված է, առգրավել են և հեռախոսս, և համակարգիչս․ Էլիբեգովա
- Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել. Էլիբեգովա
- Ադրբեջանագետ Էլիբեգովան սուտ մատնության փաստով հաղորդում կներկայացնի ԱԱԾ
- Էլիբեգովայի համակարգչային արխիվում հավաքված էր Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների փաստեր
- Ֆեյք բռնելն ավելի լուրջ ազգային անվտանգության սպառնալիք է, քան Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Էլիբեգովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան