Հայոց բանակը ձեռքերը ծալած հետևում է Հայրենիքի թիզ առ թիզ հանձնման ամոթալի գործընթացին․ Ա․ Ղարամյան
Արցախյան հերոս, ազատամարտւիկ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Կարծում եմ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի հետ կապված վերջին օրերի իրադարձությունները եկան լրացնելու այն կասկածները, թե ինչպես «Իրավունքի ուժով» ՀՀ և Արցախի արտաքին անվտանգության երաշխավոր Հայոց Բանակը՝ ի դեմս պետության ներքին և արտաքին թշնամիների դեմ պայքարելու հսկյական լծակներ ունեցող գեներալիտետի, չկարողացավ պատշաճ կարգով պահել ու պաշտպանել Արցախը, հիմա էլ ձեռքերը ծալած հետևում է Հայրենիքի թիզ առ թիզ հանձնման ամոթալի գործընթացին:
Հ.Գ. 1 Առաջարկում եմ ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կոչումների շարքում ավելացնել նոր գեներալական ենթաաստիճան՝ «գեներալ ք..լան»:
Հ.Գ. 2 Ի դեպ,ըստ օդում կախված լուրերի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈւ N պաշտպանական շրջանի անձնակազմի կողմից նշված կոչումը ընծայվել էր այն ժամանակվա գործող գեներալներից մեկին»:
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Հայկական բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարության կատարումը վստահված է Արտակ Դավթյանին
- Արտակ Դավթյանի ուղերձը
- Փաշինյան. Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում