ԱՄՆ-ը չսատարեց Բայդենի հետ զրույցի Պուտինի առաջարկին․ ՌԴ ԱԳՆ
Վաշինգտոնը չսատարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին` մարտի 19-ին կամ 22-ին տեսակոնֆերանսի ձևաչափով զրույցել Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ այդպիսով բաց է թողնվել երկու երկրների միջև հարաբերությունների փակուղուց ելք գտնելու ևս մեկ հնարավորություն, որի պատճառը ամերիկյան կողմն էր, և դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը Բայդենին առաջարկել էր ուղիղ քննարկում կազմակերպել մարտի 22-ին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարեց, որ Պուտինը «կվճարի» 2020-ին Ամերիկայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության համար, ու Պուտինին անվանեց «մարդասպան»։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակին ասաց, որ Սպիտակ տունը դեռ չի ընդունել Պուտինի և Բայդենի հնարավոր զրույցը եթերում վարելու առաջարկը, քանի որ վերջինս շուտով «բավականին զբաղված կլինի»: ԱՄՆ նախագահն ինքը չի բացառել, որ «ինչ-որ փուլում» նա կրկին կխոսի Պուտինի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տուն․ Բայդենը կհանդիպի Պուտինի հետ ճիշտ պահին
- Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենին առաջարկել է երկխոսությունը շարունակել ուղիղ եթերում
- Ռուսաստանում ԱՄՆ-ից ներողություն են սպասում՝ Պուտինին «մարդասպան» անվանելու համար
- Բայդենն ասել է, որ Պուտինը կվճարի ԱՄՆ ընտրություններին խառնվելու համար