Երկիրը հանձնելուց հետո Փաշինյանը հանգիստ խղճով ԳՇ պետ է նշանակում՝ թքած ունենալով դատարանների, Սահմանադրության, բոլորի վրա. Գառնիկ Իսագուլյան
«Խայտառակ պարտությունից հետո, երկիրը հանձնելուց հետո, Նիկոլը հանգիստ գնում է մարզեր, քարոզարշավ է իրականացնում, հանգիստ խղճով ԳՇ պետ է նշանակում՝ թքած ունենալով դատարանների, Սահմանադրության, բոլորի վրա և այս ձևով վաղը՝ ընտրություններին որ թիվ նկարի, ո՞վ է ձայն բարձրացնելու»,-«Հայելի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հռետորական հարց հնչեցրեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, ԳՇ պետ նշանակելու այսօրվա դեպքից հետո էլ, եթե 17-ի ֆորմատ չի հասկանում, որ Նիկոլի հետ ընտրության գնալը ևս մի խաղ է, ապա ընդդիմությունը պետք է լքի հարթակը:
Իսագուլյանի կարծիքով, եթե արտահերթ ընտրություններում Արթուր Վանեցյանի կուսակցությունը, ենթադրաբար, հավաքի 99 տոկոս ձայն, ապա Նիկոլ Փաշինյանը նույն գործելաոճով ասելու է, որ ինքն է հավաքել 100 տոկոս, իսկ Վանեցյանին նույնիսկ իր ընտանիքի անդամները ձայն չեն տվել և ոչ մեկը ոչինչ չի կարողանալու անել, ինչպես այսօր՝ ԳՇ պետի նշանակման ժամանակ:
Բանախոսը նակտեց, որ Փաշինյանն այսօրվա քայլով ասել է, որ բանակն էլ է ինքը, իսկ գեներալները խելոք, քնքուշ նստած էին ու կատարում են նրա բոլոր հանձնարարականները:
«Հիմա նրանք մտածում են, որ պարտական են Նիկոլին և կատարելու են նրա ցանկացած քմահաճույք: Նիկոլն ասի շարվեք այս պատի տակ և ինքներդ ձեզ գնդակահարեք՝ գնդակահարվելու են, ասի ժողովրդին կոտորեք՝ կոտորելու են և ավելի դաժան են կոտորելու, քան թուրքերին են կոտորել»,- հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը և հավելեց, որ Փաշինյանին հակակշռելու միակ ձևը փողոցն է, փողոցով եկածներին պետք է հեռացնել միայն փողոցով:
Գառնիկ Իսագուլյանը կրկնեց դեռևս 2018 թվականին արած իր հայտարարությունը, որ Հայաստանում հեղաշրջումը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական 48 մլն դոլարի օժանդակությամբ, որը Հայատան են ներկրել Փաշինյանը, նրա կինը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Արայիկ Հարությունյանը և ևս մի քանի անձինք:
Ըստ Իսագուլյանի, եթե այդ երկրների գումարներով հեղաշրջում է արվել, ուրեմն խոստումներ են տրվել, որոնցից մեկն էլ Արցախի հանձնումն է եղել, որը պետք է արվեր տարբեր փուլերով՝ արցախյան պատերազմի հերոսների վարկաբեկմամբ, ԱԱԾ-ի ոչնչացմամբ, բանակի վարկաբեկմամբ:
Ըստ բանախոսի՝ նախատեսված էր հանձնել ողջ Արցախը, որին խանգարել են ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի, լավ իմաստով, պնդաճակատությունը և կորոնավիրուսը, իսկ պատերազմի վերջում ՌԴ-ն առանց Նիկոլ Փաշինյանի կարծիքը հաշվի առնելու մտել և առայժմ պահու է Արցախի մնացած հատվածը:
«Արցախը կարողանում է գոյատևել բացառապես ռուս խաղաղապահների ցանկոթյան շնորհիվ և արցախյան հարցը Հայաստանյան այս իշխանությունների համար այլևս ավարտված է»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան