Խամենեի. Եթե ԱՄՆ նոր վարչակազմը շարունակի առավելագույն ճնշման քաղաքականությունը, կրկին կձախողվի
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, հավելելով, որ եթե նոր վարչակազմը նույնպես ցանկանա շարունակել այդ քաղաքականությունն, ապա կրկին ձախողվելու է: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանական ֆարվարդին ամսի մեկին տեսակապի միջոցով ունեցած ելույթում, Խամենեին հայտարարել է. ««Առավելագույն ճնշում» ամերիկյան կարգախոսը ձախողվել է: Նախկին տխմարն այդ քաղաքականությունը մշակել էր, որպեսզի Իրանը հայտնվի թույլ դիրքերում ու նստի բանակցության սեղանի շուրջ, որպեսզի ինքը կարողանա իր ամբարտավան պահանջները պարտադրել Թեհրանին: Սակայն նա խայտառակ կերպով հեռացավ իշխանությունից, միևնույն ժամանակ խայտառակելով նաև իր երկիրը: Իսկ իսլամական Իրանը շարունակում է կանգնած մնալ հզորությամբ ու արժանապատվությամբ»:
ԻԻՀ առաջնորդը հավելել է, որ մի շարք ամերիկյան պաշտոնյաներ խոսում են ՀԳՀԾ-ի վերաբերյալ, նշելով, որ համաձայնագիրը պետք է փոփոխության ենթարկվի:
«2015 և 2017թթ համեմատ, իրավիճակը փոխվել է, սակայն ոչ թե ԱՄՆ-ի, այլ մեր օգտին: 2015թ. համեմատ Իրանը շատ ավելի ուժեղ է դարձել: Ուստի, եթե ՀԳՀԾ-ն պետք է փոխվի, ուրեմն պետք է փոխվի ի շահ Իրանի: Մենք պատժամիջոցներն անարդյունավետ ենք դարձրել»,- ասել է Խամենեին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան