Տասնյակ սպանվածներ և վիրավորներ՝ Հալեպում Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ահաբեկչությունների արդյունքում
Հալեպի որոշ թաղամասերի վրա Թուրքիայի աջակցությամբ զինված ահաբեկչական խմբավորումների կողմից ականանետային հարձակումների արդյունքում, տասնյակ մարդիկ սպանվել ու վիրավորվել են: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հալեպի որոշ թաղամասերի վրա Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումների ականանետային հարձակման արդյունքում, երկու մարդ զոհվել է, ևս 17-ը վիրավորվել են:
Հալեպ նահանգի ռազմական պաշտոնյայի խոսքերով, ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել, Ֆրուդոին և Սալեհին մարդաշատ թաղամասերում:
Տեղական աղբյուրները հայտնում են, որ ականապատ մեքենա է պայթել Ալ-Բաբ քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Թոհիդ մեծ մզկիթի մոտակայքում: Պայթունի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչների ու մեծ վնաս պատճառել հարակից շենքերին:
Աղբյուրները նշում են, որ պայթյունների արդյունքում զոհվել են նաև մի խումբ թուրք վարձկաններ, ովքեր սարքավորումներ էին տեղափոխում պայթյունի վայր և փակում էին տարածքը:
Միևնույն ժամանակ, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը տեղեկացրեց, որ շաբաթ գիշեր Թուրքիան հարձակումներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից վերահսկվող շրջանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան