ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ներկայացրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ էթնիկ զտումների քաղաքականությունը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:
ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից:
Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով:
Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների:
Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:
Հ.Գ. Նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Հարակից հրապարակումներ`
- Այս գործելաոճը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է
- Պատերազմի ընթացքում Ադրբեջանն իրականացրել է ցեղասպանության քաղաքականություն, որը շարունակվում է ներկայում. Թաթոյան
- Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ ՀՀ ՄԻՊ հայտարարություններին
- Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակվում են ՀՀ ՄԻՊ վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումները
- ՄԻՊ զեկույցում ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, որոնք կատարել է Ադրբեջանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան