Մենք Նիկոլ Փաշինյանի դեմքով ենք ներկայանալու ընտրողներին. Բադասյան
«Մենք համապատասխան դիրքորոշում կարտահայտենք՝ գործո՞ղ, թե՞՝ նոր ընտրական օրենսգրքով է պետք գնալ արտահերթ ընտրությունների, բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի շրջանում, թե՛ քաղհասարակության կարծիքն այն է, որ ռեյտինգային համակարգն ամենահարմարը չէ ՀՀ-ի համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով, կան բազմաթիվ զեկույցներ, որոնք ցույց են տալիս՝ քաղաքական բանավեճի կայացմանն ավելի շատ նպաստում է մաքուր համամասնական համակարգը։ Նախարարը տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։
«Կարծում եմ, որ ընտրական օրենսգրքի մասով մոտ օրերս լուծում կունենանք, մենք հիմա սպասում ենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Եթե քաղաքական ուժերի մոտ կոնսենսուս լինի, ապա հնարավոր կլինի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով՝ մաքուր համամասնական համակարգով»,- կարծիք հայտնեց նախարարը։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ տեխնիկապես հնարավոր է շատ արագ ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։ Նա հիշեցրեց, որ այն մեկ տարի հանրային քննարկման է դրված եղել, և այդ առումով հնարավոր կլինի երկու ընթերցմամբ շատ կարճ ժամկետում ընդունել առաջարկվող փոփոխությունները։
Հարցին, թե ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու, որ հնարավոր լինի հունիսի 20-ին գնալ արտահերթ ընտրությունների, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ քաղաքական որոշում չկա, թե դա երբ կլինի։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ մենք Նիկոլ Փաշինյանի դեմքով ենք ներկայանալու ընտրողներին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ընտրությունների օրը կարմիր գիծ է, որից հետո վեթինգը պետք է անխափան գործի
- «168 Ժամ». Հունիսի 20-ի ընտրությունները լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան
- Մենք երկիր ենք կորցնում, իսկ մարդիկ քննարկում են կոռուպցիայի և ընտրությունների ընթակարգերն. Ստեփան Դանիելյան
- «Իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, շան պես վախեցել են»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան