Թուրքիայում դատարան է տեղափոխվել Ստամբուլի կոնվենցիան չեղարկելու հարցը
Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Բազմաթիվ միջազգային և թուրքական կազմակերպություններ են դատապարտել Էրդողանի հիշյալ որոշումը: Մի շարք փաստաբաններ էլ այն կարծիքին են, որ կոնվենցիան չի կարող նման որոշմամբ չեղյալ հայտարարվել:
Այդ որոշման կապակցությամբ Թուրքիայի պետական խորհրդում գործ է հարուցվել:
Թուրքիայի դատավորների և դատախազների միության (YARSAV) նախկին նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուն Twitter-ում գրել է, որ այդ հարցը դատարան է տեղափոխել: Նա նշել է, որ պետխորհրդում գործը հարուցվել է մի կնոջ անունից և ուղղված է ոչ թե Թուրքիայի նախագահի անձի, այլ նախագահականի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ գլխավոր քարտուղար․ Թուրքիայի կողմից Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալը կործանարար լուր է
- Էրդողանը Թուրքիան դուրս բերեց Ստամբուլի կոնվենցիայից
- Կիևում կանայք պահանջում են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան
- Լեհաստանը դուրս է գալիս Ստամբուլի կոնվենցիայից
- ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը
- Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի