Շուտով կհանդիպենք. Վրաստանի նախկին վարչապետ
«Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, ավելին, չեմ հեռանա քաղաքականությունից»,- այս մասին Ծավկիսիում, իր առանձնատան մոտ լրագրողներին ասել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է վրացական Առաջին ալիքը։
Գիորգի Գախարիայի խոսքով, իր պաշտոնաթողությունից հետո իր մասին տարատեսակ լուրեր են տարածվել:
«Չնայած բազմաթիվ տարբեր խոսակցություններին, ես ոչ մի տեղ չեմ գնում: Ավելին, ես նույնիսկ քաղաքականությունից չեմ հեռանում: Փաստորեն, մենք հետևում ենք ծրագրերին, մեր օրակարգին, որոնք մեզ հնարավորություն կտան առաջիկայում ամեն ինչ մանրամասնորեն կիսել և պատմել ձեզ: Դա այն է, ինչ ուզում էի ասել այսօր: Ժամանակավորապես հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք շուտով», - ասել է Գիորգի Գախարիան:
Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց փետրվարի 18-ին:
Հարակից հրապարակումներ`
- Երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային. Գեորգի Գախարիա
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան