AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել
Նորվեգիայում ևս երկու մահվան դեպք է գրանցվել այն բանից հետո, երբ հիվանդները ստացել են AstraZeneca պատվաստանյութ: Այս մասին հայտնել է Նորվեգիայի դեղերի գործակալությունը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ պատվաստումից հետո հինգ մարդ հոսպիտալացվել է։ Նրանց մոտ ախտորոշվել է արյունազեղում և թրոմբ: Հայտնի է, որ նրանցից մեկը մահացել է նախորդ շաբաթվա սկզբին, իսկ այժմ հայտնի է դարձել երկու նոր մահվան դեպքերի մասին։ Այսինքն՝ հոպսիտալացվածներից երեքը մահացել են
Գործակալությունը նաև շեշտել է՝ չի կարելի բացառել, որ բացասական ելքով նոր դեպքեր կարող են լինել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո:
Նախկինում հաղորդվել էր, որ AstraZeneca-ով պատվաստումից հետո երկրորդ մահն էր գրանցվել Դանիայում:
Մարտի 14-ին AstraZeneca- ն հայտարարել է պատվաստանյութի անվտանգության մասին, երբ այն արգելվեց կիրառել ԵՄ մի շարք երկրներում, ներառյալ Ավստրիայում, Իսլանդիայում և Էստոնիայում։
Հարակից հրապարակումներ`
- Հարցում. Եվրոպացիներն ավելի քիչ են վստահում AstraZeneca պատվաստանյութին
- Վրաստանում փոխվել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման պայմանները
- Գիտնականները հայտնաբերել են թրոմբի հնարավոր պատճառը AstraZeneca- ն օգտագործելուց հետո
- Oxford-AstraZeneca պատվաստանյութն անվտանգ է, սակայն «անվտանգ չէ Covid-ով վարակվելը․Բորիս Ջոնսոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան