Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության դեմ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԵՄ անհատների և կազմակերպությունների նկատմամբ՝ ի պատասխան Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզում մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների, ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ «Reuters»-ը հաղորդել էր, որ ԵՄ արտգործնախարարները պայմանավորվել են Չինաստանի չորս քաղաքացիների և մեկ կազմակերպության պատժամիջոցների ցուցակում ներառելու շուրջ։ Նշվում է, որ այդ ամենն արվել է Չինաստանի կողմից մահմեդական փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների խախտումների պատճառով:
«Չինական կողմը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել ԵՄ 10 անհատների և չորս կազմակերպությունների նկատմամբ ՝ Չինաստանի ինքնիշխանությունն ու շահերը խաթարելու, ինչպես նաև դիտավորյալ ստեր ու ապատեղեկատվություն տարածելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ի այս քայլը հիմնված է ստի, ապատեղեկատվության, անտեղյակության և փաստերի խեղաթյուրման վրա: