Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում հունարեն են սովորելու․ Greek City Times
Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունարենը հաստատվել է որպես դասավանդվող լեզու։ Այս մասին գրում է Greek City Times-ը։
Ռազմական ինստիտուտի ղեկավար Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմո Ավլոնիտիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցությունը՝ լեզվի դասընթացների հետ միասին:
Ասվում է, որ հունական ռազմական ակադեմիան, որը հայտնի է որպես Էվելպիդոն ռազմական հաստատություն, և Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտն արդեն երկար ժամանակ համագործակցում են: Հունաստանը միշտ խրախուսել է հայերին, հատկապես Հունաստանի ներսում և Կիպրոսից, սովորել և ձեռք բերել ռազմական կրթություն և փորձ Էվելպիդոնում:
Հունարեն լեզվի դասընթացները ոչ միայն օգնում է հայերին հունարեն սովորել և իրենց ռազմական կրթությունը շարունակել Էվելպիդոնում, այլև հույներին ուղարկել սովորելու Հայաստան:
Նշվում է, որ Հունաստանն իր օդուժով աշխարհում թոփ-5-ում է, երկար տարիներ եղել են օդային դաշտի գերիշխող խաղացողներից մեկը:
«Մեր հարաբերությունները միշտ թերագնահատվել են: Ժամանակն է առաջ մղել ավելի շատ համագործակցություն, նախագծեր և կարևոր աշխատանքներ: Սա ոչ միայն պատմական և մշակութային եղբայրներ լինելն է, եկեք սկսենք քաջալերել և օգնել միմյանց զարգանալուն»,-ասվում է հոդվածում։