Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները․ Տ․ Աբրահամյան
Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։
Մի քիչ ամոթ, ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդը, էլ չեմ ասում զինվորականը, նման հայտարարություն չէր տարածի»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Հայկական բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարության կատարումը վստահված է Արտակ Դավթյանին
- Արտակ Դավթյանի ուղերձը
- Արտակ Զաքարյան. Ինչո՞ւ կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ
- Փաշինյան. Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան