Արմավիրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհեր կան
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 21-ին, ժամը 23:54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, կան տուժածներ:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները (Մ. Բ., ծնված 1986 թ., Ե. Տ. ծնված 1987 թ. և մեկ անձը չպարզված ուղևոր) տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Մ.Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ե. Տ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ անձը չպարզված ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան: