Քաղաքական 12:50 22/03/2021 Հայաստան

Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին

«Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։ 

Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և, շահարկելով երեխաների ներկայությունը, փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ տարված երեխաների անվտանգության գնով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն՝ անդրադառնալով շաբաթ օրն Արագածոտնում Փաշինյանի հավաքին մի քանի տասնյակ երեխաների մասնակցության փաստին։

Հարց- Պարոն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակեց։ Դուք հայտարարել եք քաղաքականություն մտնելու մասին, մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին։

Արա Սաղաթելյան- Նախ՝ արտահերթ ընտրություն ֆեյսբուքյան ստատուսով չի հայտարարվում, կա համապատասխան իրավական ընթացակարգ և Նիկոլ Փաշինյանը չունի ընտրություն հայտարարելու լիազորություն, դա հանրապետության նախագահի գործառույթն է։ Եվ երբ պաշտոնապես կնշանակվեն ընտրություններ, այդ ժամանակ կխոսենք։ Ես խիստ կասկածում եմ, որ ընտրությունները կայանալու են, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուտասանն իր ո՞ր խոստումն է կատարել, որ դա կատարի։ Հետևաբար, անիմաստ եմ համարում ժամանակից առաջ ընկնելը։

Հարց- Բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սկսել է քարոզարշավը։ Օրինակ՝  շաբաթ օրը Արագածոտնի մարզում էր։

Արա Սաղաթելյան- Անցյալ տարի այս ժամանակ էլ սահմանադրական հանրաքվեի օր էր նշանակել և քարշ էր գալիս մարզերում, կայացա՞վ այդ հանրաքվեն։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար, կրկնում եմ, վստահ չեմ, որ ընտրությունները կայանալու են։

Ինչ վերաբերում է քարոզարշավ կոչվածին։ Դուք քարոզարշա՞վ եք համարում մանկահասակ երեխաներին իրար գլուխ հավաքելն ու հիմարություններ դուրս տալը։ Դա քարոզարշավ չէր, դա սեփական կաշին փրկելու համար ամեն ինչի պատրաստ տականքի հերթական կապիկությունն էր։ Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։

Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և շահարկելով երեխաների ներկայությունը փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ գտնվող երեխաների անվտանգության գնով։ Այլևս փաստ է, որ Նիկոլն ամեն ինչի պատրաստ է սեփական կաշին փրկելու համար և ոչնչի առջև կանգ չի առնելու րոպե ավել վարչապետի աթոռին նստելու համար։

Տասնյակ միջազգային կոնվենցիաներ, ներպետական կարգավորումներ կան, որոնք արգելում են երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում և նա գիտի, որ իրավունք չունի մանկահասակ երեխաներին օգտագործել իր կեղտոտ խաղերում։

Հարց- Գուցե ծնողները դեմ չեն եղել, կամ դպրոցի տնօրենն է ցանկացել հաճոյանալ վարչապետին։

Արա Սաղաթելյան- Նման տնօրենի ականջից պետք է բռնել ու դուրս շպրտել կրթական համակարգից, որովհետև քիչ չի ինքն է ներգրավվում քաղաքական պրոցեսում, նաև իրեն վստահված երեխաների է ներքաշում։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե կա որևէ դպրոցի տնօրեն կամ մանկավարժ, որը ցանկանա հաճոյանել այդ տխմարին։ Չեմ բացառում, որ մարզային իշխանությունների կողմից է եղել հարկադրանք, որը կրկնակի հանցանք է։

Իսկ ծնողների մասով խիստ կասկածում եմ, որ բանական մարդը թույլ կտա, որ իր երեխան գտնվի մի վայրում, որտեղ հարյուրավոր զինված թիկնապահների ու սնայպերների ներկայությունն արդեն իսկ փաստում է վտանգի առկայությունը։

Եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի ծնողներ, որպես մանկավարժ, խնդրում եմ նրանց թույլ չտալ, որ օգտագործեն իրենց երեխաներին։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ սրբություն և ինքը պատրաստ է ամեն ինչի՝ ուրիշի երեխաների կյանքի գնով։ Ուստի, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ՝ հեռու պահեք ձեր երեխաներին այդ տականքից, մի վտանգեք նրանց և մի դարձրեք գործիք նրա ձեռքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}