Մոսկվայում մահացել է բանաստեղծ Գլան Օնանյանը
Մոսկվայում 88 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ Գլան Օնանյանը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է «ՌԵՆ TV» հեռուստաալիքը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրա մարմինը գտել է որդին՝ Բորիսովի շրջանի տներից մեկում: Դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչն է բանաստեղծի մահվան պատճառը:
Օնանյանը ծնվել է 1933 թվականին Թբիլիսիում: Նա ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի և փիլիսոփայության դոկտորի կոչումներ: Նա հրատարակել է բանաստեղծությունների 19 ժողովածու և թարգմանած 43 գիրք, որոնք լույս են տեսել Երևանում, Թբիլիսիում, Բուենոս Այրեսում, Երուսաղեմում և Կոպենհագենում: Նա անընդհատ տպագրվում էր, այդ թվում նաև «Լիտերատուրնայա գազետա»-ում:
Գլան Օնանյանն Ալեքսանդր Ֆադեևի և Գեորգի Լեոնիձեի անվան միջազգային գրական մրցանակների դափնեկիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան