Դատարանը վերացրել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է.
«Այսօր կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ ծայրահեղ անհիմն, իրավունքից դուրս գտնվող քրեական գործով հերթական նիստը, որի արդյունքում ԴԱՏԱՎՈՐ Մանուկյանը որոշեց բավարարել իմ միջնորդությունը և ՎԵՐԱՑՆԵԼ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Նիստի ընթացքում միջնորդություն էի ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին առհասարակ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
Հիմքերից մեկը հանդիսանում էր այն, որ 2020 թվականից մինչ օրս պարոն Բաբլոյանը 4 անգամ թույլտվություն էր ստացել կարճ ժամանակով մեկնելու Հայաստանից և դրանցից երեքի դեպքում մեկնել է և սահմանված ժամկետից շուտ վերադարձել։
Իսկ մեկ դեպքում, որն ի դեպ տրամադրվել էր 2020 թվականի մարտ ամսին մեկնելու վերաբերյալ և հենց Գլխավոր դատախազության կողմից՝ նախաքննության փուլում առհասարակ չէր օգտվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։
Չնայած այս հանգամանքներին դատախազությունը ինչպես միշտ առարկեց միջնորդությանը, սակայն ԴԱՏԱՐԱՆԸ իրապես իրացրեց արդարադատություն։ Իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ խափանման միջոցը «բոլոր դեպքերում» կիրառելու համար չէ, այն պետք է ունենա իրական հիմքեր, իսկ եթե դրանք չկան՝ պարզապես ենթակա է ՎԵՐԱՑՄԱՆ»։
Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ ծայրահեղ...
Опубликовано Aram Vardevanyan Понедельник, 22 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանին թույլատրվեց որոշ ժամանակով մեկնել երկրից
- Դատարանը չդադարեցրեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
- Վարդևանյան. Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ
- Փաստաբանը պահանջեց դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
- Մեկնարկեց Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը
- Դատախազություն. Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները